ՀՀ-ում 2016/2017 ուս.տարում անվճար կսովորի 1783 ուսանող28 հունիսի 2016 - 17:50 AMT PanARMENIAN.Net - 2016-ին պետությունը 1783 անվճար տեղ է հատկացրել Հայաստանի ԲՈՒՀ-երում սովորելու համար: Այս մասին հայտնել է Գնահատման և թեստավորման կենտրոնի համակարգչային և վերլուծական աշխատանքների բաժնի պետ Գուրգեն Չլինգարյանը: Նրա խոսքերով՝ անվճար տեղերից 1585 հատկացված է հայկական ԲՈՒՀ-երում սովորելու համար, իսկ 120-ը՝ ռազմական մասնագիտացման ուղղությամբ սովորողների համար, 10-ական տեղ է հատկացվել Հայ-Ռուսական (Սլավոնական) Համալսարանին և Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղին, գրում է Aysor.am-ը: Չլինգարյանը նշել է, որ կան նաև 53 պահեստային տեղ: «Որոշակի արտոնություններ է տրված նաև հաշմանդամություն ունեցողների, զինծառայողների երեխաների, որոնք զոհվել են իրենց պարտականությունները կատարելիս: Ամեն տարի մեզ դիմում են ազգային փոքրամասնությունների համայնքների ղեկավարներից, հիմնականում եզդիներից՝ անվճար տեղեր տրամադրելու խնդրանքով: Հիմնականում, այդպիսի խնդրանքները բավարարվում են նախարարության կողմից», - ասել է նա: Ընդունելության քննությունների առաջին փուլը ավարտվել է, երկրորդ փուլը կմեկնարկի հուլիսի 2-ին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |