Արցախում զոհված զինվորների երեխաները Երևանով շրջայց են կատարել. Եղել են կենդանաբանականում28 հունիսի 2016 - 18:18 AMT PanARMENIAN.Net - «Երևանյան ամառ 2016» եռամսյա ծրագրով նախատեսված միջոցառումներին Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մշտապես ներգրավված են նաև հատուկ խմբերի երեխաները: Ապրիլին առաջնագծում զոհված զինծառայողների 30 արցախցի երեխաներն իրենց հարազատների հետ Երևանում էին ԼՂՀ-ում գործող «Մայրություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ իրականացվող ծրագրով: Կազմակերպվել է այցելություն Երևանի կենդանաբանական այգի: Երեխաներից շատերն առաջին անգամ են եղել այգում, նրանք հաճույքով զբոսնել են, նստել կարուսելներ, կերակրել կենդանիներին: Երեխաները «Երևան Սիթի Տուր» երկհարկանի ավտոբուսով ճանաչողական շրջայց են կատարել Երևանում և ծանոթացել պատմամշակութային վայրերին: Ապրիլի 2-5-ն ընթացած մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմի կորուստները՝ 64 զինծառայող, 13 կամավորական, 4 քաղաքացիական անձ (81 կորուստ) ևս 9 զինծառայող և 2 կամավոր մահացել է ապրիլի 2-13 ժամանակահատվածում գրանցված դժբախտ պատահարներից: Հայկական կողմը նաև 120-ից ավել վիրավոր է ունեցել, որոնցից մի քանիսն ավելի ուշ մահացել են հոսպիտալներում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |