ՊՆ փոխնախարարը՝ ՌԴ-ից զենքի մատակարարման մասին. Վարկային գնումները երկար են տևում28 հունիսի 2016 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Ռուսական 200 միլիոն դոլարի պայմանագիրը՝ Հայաստան զինամթերք մատակարարելու մասին, իրականացման փուլում է: Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը: «Պայմանագրերի 80%-ը կնքված է, կատարման փուլում է»,- հայտնել է նախարարի տեղակալը, գրում է Tert.am-ը: Հարցին՝ ե՞րբ կկատարվի պայմանագիրը, զենքերը ե՞րբ կգան Հայաստան, Նազարյանը պատասխանել է. «Եկեք թողենք ընթացքը հանգիստ գնա: Ընթացքը չի ձգձգվում: Պետք չի, որ շատ արծարծվի: Վարկային պրոցեսները միշտ ել նման ընթացակարգեր են ունենում: Կանխիկ միջոցներով ձեռքբերումները արագ են լինելու, վարկայինները՝ երկարատև են»: Նա նշել է, թե խնդիրը ընթացակարգային է. «Կան զինատեսակներ, որոնք պետք է պատրաստվեն, նոր առաքվեն: Անցյալ տարի պայմանագիրը ներկայացնելուց ես ասել եմ, որ պետք է պատրաստվեն, նոր առաքվեն»: Պնդմանը, թե կարո՞ղ եք ժամկետներ ասել՝ ե՞րբ կլինեն զենքերը, փոխնախարարն այսպես է արձագանքել. «Հակառակորդն էլ կիմանա՝ երբ կլինի, եթե ես ասեմ»: 2015-ին Հայաստանն ու Ռուսաստանը կնքեցին վարկային պայմանագիր, որի համաձայն Մոսկվան պետք է $200 մլն վարկ տրամադրի՝ սպառազինության ձեռքբերման համար: ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը ապրիլի 11-ին հայտարարեց, որ ռուսական վարկով գնվելիք սպառազինության մատակարարումն ուշացվել է: Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Շոլց․ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները Նա Ալիևին ասել է, որ, իրավապաշտպանները և լրատվամիջոցները պետք է հնարավորություն ունենան ազատ աշխատելու |