ՄԱԿ-ը զգուշացրել է սիրիական Մադայայում սովի սպառնալիքի մասին

ՄԱԿ-ը զգուշացրել է սիրիական Մադայայում սովի սպառնալիքի մասին

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը զգուշացրել է, որ սիրիական Մադայա քաղաքում կրկին կարող է սով սկսվել, եթե առաջիկայում հումանիտար օգնություն չհասցվի քաղաք: Այդ մասին հայտնել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի մշտական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«ՄԱԿ-ն ու նրա գործընկերները կոչ են անում անհապաղ սննդամթերք, բուժօգնություն և այլ միջոցներ հասցնել սիրիական Զաբադանի, Ֆուա, Մաֆայա և Քեֆրայա պաշարված քաղաքների մոտ 62 հազար բնակչի համար, որոնց մեծ մասը կանայք են»,-ասել է Հաքը:

Վերջին անգամ ՄԱԿ-ն այդ շրջաններ օգնություն է հասցրել ապրիլի վերջում:

«Հետագա հապաղումը նորից կարող է սովի մատնել մարդկանց Մադայա քաղաքում, որտեղ ավելի վաղ մի քանի մարդ էր սովամահ եղել»,-ասել է Հաքը:

ՄԱԿ-ում նաև հայտնել են, որ հունիսի 28-ին երկրորդ շարասյունն է ուղարկվել Հալեպի Շեյխ Մահսուդ թաղամաս` մոտ 27 հազար մարդու համար: Առաջիկայում նախատեսվում է հումանիտար երրորդ շարասյան կազմակերպումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ դեսպանորդ Ստեֆան դը Միստուրան հայտնել էր, որ Սիրիայի կառավարությունը թույլ է տվել օգնություն առաքել երկրի 19 պաշարված շրջան, որտեղ բնակվում է մոտ 600 հազար մարդ: Մայիսին հումանիտար շարասյունը չէր կարողացել Դերաա հասնել, չնայած, որ դա համաձայնեցված էր հակամարտության կողմերի միջև:2011 թ. մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է շուրջ 125 հազար մարդ, մոտ 4,2 միլիոնը փախստական են դարձել սիրիական տարածքում, երկու միլիոն մարդ փախել է հարևան երկրներ:

 Ուշագրավ
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
«Հուսով եմ, որ պատվաստանյութը կգործի ոչ թե 1-2 տարի, այլ ցմահ»,-ասել է Գինցբուրը
Բիստը նշել է, որ երկու շաբաթ առաջ նոր համաձայնագիր է կնքվել