Մերկել. ՌԴ դեմ պատժամիջոցների երկարաձգումն անհրաժեշտ է

Մերկել. ՌԴ դեմ պատժամիջոցների երկարաձգումն անհրաժեշտ է

PanARMENIAN.Net - Ռուսաստանի հանդեպ սահմանափակող միջոցների, որոնց պատճառն Ուկրաինայում ստեղծված իրավիճակն է, կիրառման ժամկետի երկարացումն անհրաժեշտություն է: Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, հայտնում է ՏԱԱՍ-ը:

«Եվրամիության և Ռուսաստանի հարաբերությունների վերաբերյալ. մենք` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օրանդը և ես, խոսել ենք Մինսկի պայմանավորվածությունների իրագործման մասին: Մենք գտնում ենք, որ պայմանավորվածությունների իրականացման աստիճանի հետ կապված ՌԴ դեմ պատժամիջոցների երկարաձգումը, ցավոք, անհրաժեշտություն է: Այդպիսով, ոչինչ չի խանգարում սահմանափակող միջոցների երկարացմանը»,-ասել է կանցլերը:

Ավելի վաղ ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնության են եկել Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները մինչև 2017-ի հունվարի վերջը երկարացնելու հարցում: «Մենք կարող ենք հաստատել, որ մշտական ներկայացուցիչների կոմիտեն որոշել է երկարացնել ՌԴ դեմ գործող սահմանափակող միջոցները` հաշվի առնելով ՌԴ ապակայունացնող գործողություններն Ուկրաինայում, և շարունակել Մինսկի պայմանավորվածությունների իրագործման գնահատումը»,-ասել է Եվրամիության ներկայացուցիչը, որը չի ցանկացել հրապարակել անունը: Դիվանագետը նշել է, որ սահմանափակումների երկարաձգման որոշումը դեռ պետք է հաստատի ԵՄ Սենատը, սակայն կոնկրետ ժամկետ չի նշել:

Արևմտյան ԶԼՄ-ները հայտնել են, որ պատժամիջոցների մեղմացման կամ չեղարկման օգտին հանդես է եկել ԵՄ 5 երկիր` Հունգարիան, Կիպրոսը, Հունաստանը, Իտալիան և Սլովակիան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---