Արթուր Սարկիսովը ստորագրել է Սարանսկի «Մորդովիայի» հետ պայմանագիրը29 հունիսի 2016 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը տեղափոխվել է ռուսական «Մորդովիա»: Սարանսկի ակումբը պայմանագիր է կնքել Սարկիսովի հետ 2 տարով: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի, երբ ֆուտբոլիստը բուժզննություն անցնի: 2014-ից Սարկիսովը, որը հայտնի է նաև իր ելույթներով «Շիննիկում» և «Ուրալում», պաշտպանել է «Վոլգայի» գույները` մասնակցելով 38 հանդիպման և 15 գոլի հեղինակ դառնալով, հայտնում է Sportbox-ը: Նախկինում հայտարարվել էր, որ Սարկիսովը կարող է «Ամկար» տեղափոխվել: 2015/16 խաղաշրջանում Սարկիսովը մասնակցել է 25 հանդիպման և 4 գոլի հեղինակ է դարձել: 2016-ի մայիսին Հայաստանի ազգային հավաքականի և «Վոլգա» ակումբի հարձակվող Արթուր Սարկիսովն ընդգրկվել է լավագույն ֆուտբոլիստների եռյակում ՌԴ Ֆուտբոլի ազգային լիգայի երկրպագուների վարկածով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |