Օհանյան. ՀՕՊ համաձայնագրով ՀՀ-ն կկարողանա օգտագործել ՌԴ կործանիչներն ու Ս-300 համակարգերը

Օհանյան. ՀՕՊ համաձայնագրով ՀՀ-ն կկարողանա օգտագործել ՌԴ կործանիչներն ու Ս-300 համակարգերը

PanARMENIAN.Net - ՀՀ և ՌԴ միասնական ՀՕՊ համակարգի ստեղծումով Հայաստանը իր ՀՕՊ ուժերի հետ մեկտեղ տարածաշրջանային հակաօդային խնդիրներն իրականացնելու համար կօգտագործի նաև ՌԴ ՀՕՊ ներուժը: Այս մասին հայտնել է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը:

«Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» Համաձայնագիրը ստորագրվել է 2015թ. դեկտեմբերի 23-ին:

«Այդ համաձայնագրով մենք կարողանալու ենք տարածաշրջանային հակաօդային խնդիրներն իրականացնելու համար օգտագործել, օրինակ, Ռուսաստանի Դաշնության 4-րդ սերնդի բազմաֆունկցիոնալ կործանիչները, Ս-300 համակարգերը, ոչ միայն ՀՕՊ, այլև՝ հակահռթիռային հնարավորություններ: Օգտագործել լայն հնարավորությունները ռադիոլոկացիոն, օդային հետախուզության շրջանակներում», - պարզաբանել է Օհանյանը, Հանրային հեռուստաընկերությանը հղումով գրում է Aysor.am-ը:

Պաշտպանության նախարարն անդրադարձաել է հասարակության մոտ եղած գլխավոր մտահոգությանը՝ կապված միասնական ՀՕՊ-ի ղեկավարման հետ.

«Վերահաստատում եմ՝ և′ խաղաղ պայմաններում, և′ մարտական գործողությունների ժամանակ հայաստանյան հատվածի ՀՕՊ կիրառումը իրականացնելու է ՀՀ ՀՕՊ և ավիացիայի հրամանատարությունը: Հրամանի անհրաժեշտության դեպքում այն արձակելու է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբն ու ՀՕՊ և Ավիացիայի վարչությունն՝ առանց վերապահումների», - շեշտել է Օհանյանը:

ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը հունիսի 28-ին Աժ-ում հայտարարել է, որ ՀՕՊ կիրառման առումով անկախ ենք, անհանգստանալու պատճառ չկա:

Կարդացեք նաև՝ ՊՆ. ՀՕՊ համաձայնագրով ՀՀ-ին անվճար Ս-300 համակարգերի տրամադրում չի նախատեսվում

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---