Ադրբեջանի ծանրորդները զրկվել են օլիմպիական բոլոր արտոնագրերից

Ադրբեջանի ծանրորդները զրկվել են օլիմպիական բոլոր արտոնագրերից

PanARMENIAN.Net - Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան (IWF) հրապարակել է ամերիկյան Հյուսթոնում 2015թ. աշխարհի առաջնության թարմացված արդյունքները` հայտնի է դարձել, որ Ադրբեջանը զրկվել է օլիմպիական բոլոր արտոնագրերից ծանրամարտում:

Ադրբեջանը զրկվել է 6 ծանրորդի հավաքած բոլոր միավորներից, որոնց արյան մեջ ԱԱ-2015 արդյունքներում խթանիչ է հայտնաբերվել: Արդյունքում օլիմպիական տղամարդկանց աղյուսակում այդ երկիրը 16-րդ տեղից նահանջել է 31-րդը, որի համար Օլիմպիադայի մասնակցության արտոնագրեր չեն տրվում, քանի որ դա նախատեսված է միայն լավագույն 24 երկրի համար:

Կանանց ստուգարքում Ռիոյի ուղեգիր է ստացել 21 երկիր: Ադրբեջանն այս ցուցակում 26-րդն է, հայտնում է Haqqin.az-ը:

Ծանրորդների տղամարդկանց ցուցակում 16-րդ տեղը իրավունք էր տալիս Ադրբեջանին 4 մարզիկ ուղարկել Ռիո: Սակայն, ավելի ուշ Ադրբեջանն ու ևս մի քանի երկիր պատժվեցին մեկական լիցենզիայի զրկմամբ տղամարդկանց և կանանց համար հակախթանիչ կանոնանների բազմաթիվ խախտումների համար: Արդյունքում Ադրբեջանի մոտ մնացել էր 3 լիցենզիա: Սակայն, այժմ նա զրկվեց նաև դրանցից:

Բացի այդ, առաջիկայում որոշում կկայացվի նաև Կոստովայի հարցով, որը չի անցել Լոնդոնի-2012-ում հանձնած խթանիչների կիրառման վերստուգումը:

Այնպես կարող է ստացվել,որ Ադրբեջանը Ռիոյի Օլիմպիադայում 1996-ից առաջն անգամ ներկայացված չի լինի ծանրամարտում:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ադրբեջանցի 2 ծանրորդ զրկվել է Ռիո դը Ժանեյրոյում կայանալիք 2016թ. ամառային օլիմպիադային մասնակցելու արտոնագրից: Ավելի վաղ 6 ադրբեջանցի ծանրորդ որակազրկվել էր խթանիչներ օգտագործելու պատճառով: Էլհան Ալիգուլուզադեն, Սիլվիա Անգելովան, Ֆիրիդուն Գոլիևը, Վալենտին Խրիստովը, Ինթիգամ Զաիրովը որակազրկվել են 8 տարով, Դադաշ Դադաշբեյլին` 4 տարով:

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հունիսի 18-ին հրապարակել է այն մարզիկների անունները, որոնք ժամանակավորապես որակազրկվել են: Ծանրամարտիկներից 7-ի մոտ 2008-ի Պեկինի Օլիմպիական խաղերի ժամանակ վերցված արյան մեջ դոպինգ է հայտնաբերվել՝ հավելյան զննման արդյունքում: Այդ մարզիկների թվում է Եվրոպայի կրկնակի չեմպիոն և Լոնդոնի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Հռիփսիմե Խուրշուդյանը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---