Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են հանդիպել29 հունիսի 2016 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել և պայմանավորվել են հանդիպել: Պուտինն Էրդողանին ցավակցություն է հայտնել հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ: Խոսվել է նաև երկրների հարաբերությունների բարելավման մասին, կարևորվել է երկկողմ համագործակցությունը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ NTV հեռուստաալիքը սեփական աղբյուրների վրա հղումով հայտնել էր, որ երկու նախագահների բանակցությունները տևել են 40 րոպե, եղել են «արդյունավետ և դրական»: Վերջին անգամ երկու երկրների ղեկավարները հանդիպել են 2015-ի թուրքական Անթալիայում կայացած «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում: Դրանից տառացիորեն մի քանի օր անց թուրքական կործանիչը խոցեղ ռուսական Սու-24 օդանավը Սիրիայի երկնքում: Միջադեպից հետո Պուտինը չէր արձագանքում կապ հաստատելու էրդողանի փորձերին: Կրեմլում Էրդողանի նամակը կարևոր քայլ են համարել երկկողմ հարաբերությունների կարգավորման համար: ՌԴ մամուլի քարտուղարը, սակայն, նշել է, որ խնդիրները չի հաջողվի լուծել մի քանի օրում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |