Շախմատի միջազգային կոնֆերանս՝ Ծաղկաձորում

Շախմատի միջազգային կոնֆերանս՝  Ծաղկաձորում

PanARMENIAN.Net - 2016-ի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 3-ը Ծաղկաձորում կանցկացվի «Շախմատային կրթության տեսական և գործնական հիմնահարցերը դպրոցում» խորագրով միջազգային կոնֆերանս: Այդ մասին տեղեկանում է Հայաստանի շախմատի ակադեմիան:

Կոնֆերանսի կազմակերպիչներն են Հայաստանի շախմատի ակադեմիան և ՀՀ կրթության և գիտության նախարարությունը:

Կոնֆերանսի շրջանակներում կկազմակերպվեն քննարկումներ հետևյալ հինգ ուղղությունով:

1. Շախմատային կրթություն և անձի զարգացում

2. Շախմատի ուսուցման սոցիալ-հոգեբանական հիմնախնդիրներ

3. Շախմատի ուսուցիչների պատրաստման և վերապատրաստման հիմնախնդիրներ

4. Շախմատի ուսուցման տեխնոլոգիական և մեթոդական կողմեր

5. Շախմատը և ներառական կրթության պրակտիկան

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---