Բասկետբոլի Հայաստանի հավաքականը պարտվել է փոքր երկրների ԵԱ-ի 2-րդ խաղում29 հունիսի 2016 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Բասկետբոլի Հայաստանի հավաքականը Եվրոպայի փոքր երկրների խմբային փուլի երկրորդ տուրում համառ պայքարում 63:70 հաշվով զիջել է ամենատիտղոսակիր հավաքականին՝ Անդորրային, որն առաջնության գործող չեմպիոնն է: Առաջին քառորդից հետո հայ բասկետբոլիստնեն առաջ էին մրցակցից 14:12 հաշվով: Երկրորդ քառորդն ավարտվեց՝ 31:30 հօգուտ Հայաստանի ընտրանու: Երրորդ քառորդում Հայաստանի թիմը 53:55 հաշվով զիջեց անդորացիներին, տեղեկացնում է ՀՀ ազգային օլիմպիական կոմիտեի մամուլի ծառայությունը: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակեց 24 միավոր: Հունիսի 30-ին ժամը 14:45-ին Հայաստանի հավաքականը կխաղա Ուելսի ընտրանու հետ: Հանդիպման ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել «Առաջին ալիք»-ի ուղիղ եփերում, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքում: Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում` գերազանցելով Մոլդովայի թիմին: Այդխաղում Հայաստանի հավաքականի կազմում ամենաարդյունավետը կրկին Անդրե Սպայթ Մկրտչյանն էր` 24 միավոր: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |