6 29.06.16 - ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հանդիպումը ԵԱՀԿ նախագահ. Ստատուս քվոյի պահպանումը մեծացնում է հակամարտության սրման հավանականությունը 30 հունիսի 2016 - 00:16 AMT PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հարցում ստատուս քվոյի երկարատև պահպանումն անհնար է, ստեղծված իրավիճակի շարունակական լինելու դեպքում ավելանում է հակամարտության սրման հավանականությունը:Այդ մասին է հայտարարել ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք պետք է ձգտենք խուսափել դրանից, և ԵԱՀԿ-ն աշխատում է այդ ուղղությամբ՝ փորձելով հակամարտության երկարատև լուծում գտնել»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը, գրում է aysor.am-ը: Նրա խոսքով՝ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումները թույլ տվեցին «հանդարտեցնել իրավիճակը շփման գծում»: «Մենք սկզբունքորեն ճիշտ ուղու վրա ենք ու պետք է գործադրենք բոլոր ջանքերն այս իրավիճակը պահպանելու և բանակցային գործընթացը նյութականացնելու համար: Անհրաժեշտ են ԵԱՀԿ ու միջնորդների ջանքերը, ինչպես նաև՝ փոխադարձ զիջումների գնալու հակամարտության կողմերի պատրաստակամությունը»,- նշել է Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը: Հունիսի 23-ին Շտայնմայերը հանդիպում էր անցկացրել Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանդիպման ընթացքում Շթայնմայերը ողջունել է հրադադարի ռեժիմի պահպանումը: Բերլինյան հանդիպման մասնակիցները համաձայնվեցին, որ շարունակական հրադադարը և քաղաքական գործընթացին վերադառնալն այլընտրանք չունի: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Օվերչուկը՝ ԵԱՏՄ նիստին Փաշինյանի մասնակցության մասին․ Սպասում ենք ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովը կայանալու է մայիսի 8–ին Բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 29 մասնակից, որից 17–ը՝ Երևանում Վեդիում բերման է ենթարկվել Լևոն Քոչարյանը |