29 մարտի 2007 - 17:04 AMT
Երկքաղաքացիությունը մի նոր շանս է ամրապնդելու համար կապը սփյուռքի եւ հայրենիքի միջեւ
«Սփյուռքը հասկանում է, որ Երկքաղաքացիություն մասին օրենքը քննարկումների կարեւոր թեմա էր հայոց խորհրդարանում եւ հասարկությունում եւ մենք ողջունում ենք այդ գործընթացը»,- PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Մենք հարգում ենք այն տեսակետները, որոնք հնչել են այդ բանավեճերի ժամանակ: Սփյուռքը ուրախ է, որ խորհրդարանը վերջապես հավանություն տվեց այդ օրենքին: Երկքաղաքացիությունը մի նոր շանս է ամրապնդելու համար կապը սփյուռքի եւ հայրենիքի միջեւ, ամբողջ աշխահում հայի ինքնությունը ամրապնդելու համար եւ կարեւոր խթան է հայ ազգի ժողովրդավարական եւ ազգային ձգտումների համար»,-գտնում է ANCA-ի գործադիր տնօրենը:

  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ