ԱՄՆ Սենատի կոմիտեն առաջարկել է ավելի քան $24 մլն հատկացնել ՀՀ-ին և օգնություն` փախստականներին30 հունիսի 2016 - 14:57 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի Հատկացումների կոմիտեն առաջարկել է ավելի քան $24 մլն հատկացնել Հայաստանին, ինչպես նաև աջակցություն տրամադրել Հայաստանում հաստատված փախստականներին Սիրիայից և Իրաքից: Կոմիտեն, հետևելով սենատոր Մարկ Քըրքի օրինակին, հունիսի 29-ին հարց է բարձրացրել ԼՂՀ-ին ֆինանսական աջակցության մասին այն ծրագրի շրջանակում, որով ԼՂՀ-ն հումանիտար օգնություն է ստանում ԱՄՆ-ից 1998 թվականից ի վեր, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA): «Կոմիտեն սատարում է Հայաստանում ապաստանած փախստականներին Մերձավոր Արևելքիւց` մասնավորապես, Սիրիայից և Իրաքից»,-ասվում է ԱՄՆ Սենատի հաղորդագրության մեջ: «Սենատի հատկացումների կոմիտեն հորդորում է օգնություն տրամադրել ըստ նախորդ տարիների ֆինանսավորման ղարաբաղյան հակամարտությունից տուժածներին` բավարարելու համար ընթացիկ պահանջները: Կոմիտեն խաղաղ կարգավորման կոչ է անում: Կոմիտեն ճանաչում է, որ Լեռնային Ղարաբաղում ականներից վնասվածքների մակարդակը բնակչության մեկ շնչի հաշվարկով ամենաբարձրներից է աշխարհում և որ ականազերծման ծրագրերն արդյունավետ են: Մտահոգություն է հայտնվում, որ ականազերծման գործում կան տարածքային սահմանափակումներ և խորհուրդ է տրվում ջանքեր գործադրել այդ տարածքների ընդլայնման համար»,-ասվում է կոմիտեի հայտարարության մեջ: «Մենք բարձր ենք գնահատում Մարք Քըրքի ջանքերն, ուղղված հումանիտար աջակցությանը ԼՂՀ-ին, ինչպես նաև սիրիահայերին: Մենք համագործակցություն ենք ակնկալում Սենատի և Ներկայացուցիչների պալատի հետ ԼՂՀ-ին հատկացվող օգնությունն ավելացնելու հարցում` ապահովելու համար վերականգնման աշխատանքները»,-ասել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: ԱՄՆ Սենատի Հատկացումների կոմիտեն առաջարկել է $24.1 մլն հատկացնել Հայաստանին, իսկ Ադրբեջանին` $10.9 մլն: Ինչ վերաբերում է միջազգային ռազմական կրթությանը, ԱՄՆ Սենատն առաջարկել է Հայաստանին $600.000 հատկացնել և $1 մլն` որպես արտաքին ռազմական օգնություն: Ընդհանուր առմամբ, Հայաստանին հատկացվելիք օգնությունը $3 միլիոնով կգերազանցի ԱՄՆ նախագահ Օբամայի բյուջետային հարցումը: «907 ուղղումը» ԱՄՆ Կոնգրեսը մտցրել է 1992 թ. նախկին խորհրդային երկրներին տնտեսական աջակցության նպատակով ընդունած «Ազատության աջակցման ակտ»-ում: Ուղղումն արգելում է ԱՄՆ Կառավարությանն Ադրբեջանին աջակցություն ցուցաբերել քանի դեռ Ադրբեջանը չի դադարցել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններն ու շրջափակումը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |