ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան. ԼՂՀ-ն պետք է նստի բանակցային սեղանի շուրջ

ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան. ԼՂՀ-ն պետք է նստի բանակցային սեղանի շուրջ

PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետությունը պետք է բանակցային սեղանին շուրջ նստի` որպես անկախ պետություն և ներկայացնի իր շահերը: Այս մասին հայտարարել է Արցախում գտնվող Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսը:

«Ես ուղղակիորեն չեմ մասնակցում բանակցային գործընթացին, սակայն ուշադիր հետևում եմ: Մեծ հարգանք ունեմ պարոն Ուորլիքի նկատմամբ: Միշտ հետևում եմ բանակցություններին, որոնք վարում են իմ գործընկերները` այդ թվում նաև ՌԴ արտգործնախարար պարոն Լավրովը, ով միշտ շեշտում է, որ հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով:

Անձամբ ես այն կարծիքին եմ, որ Արցախի Հանրապետությունը պետք է արդեն բանակցային սեղանին շուրջ նստի` որպես անկախ պետություն և ներկայացնի իր շահերը», -ասել է Էվանսը՝ նկատելով, որ 1994-ին ստորագրված զինադադարի համաձայնագրի տակ Արցախը, որպես բանակցությունների լիարժեք կողմ, նույնպես դրել է իր ստորագրությունը, հայտնում է Արցախպրեսսը:

«Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է, որ Արցախը նույն ձևաչափով կրկին միանա բանակցային գործընթացին և ունենա մասնակցության իր բաժինը: Միայն այդ պարագայում կապահովվեն առաջընթացի պայմաններ», - հավելել է նախկին դեսպանը:

Ջոն Էվանսը Արցախում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի պատվիրակության աշխատանքային այցի շրջանակներում: Պատվիրակության անդամներին ընդունել են Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Կարդացեք նաև՝ Էվանսը կընդգրկվի Ադրբեջանի ԱԳՆ սև ցուցակում

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---