ԱՄՆ-ն $200 մլն վարկ կտրամադրի Իրաքյան Քրդստանին30 հունիսի 2016 - 15:11 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կողմից Իրաքին հատկացված $2.7 մլրդ վարկի շրջանակում ԱՄՆ-ն մտադիր է $200 մլն տրամադրել Իրաքյան Քրդստանին` որպես աջակցություն «փեշմերգա» ուժերին: Ըստ Բաղդադում Իրաքի ֆինանսների նախարար Խոշիյար Զեբարիի և ԱՄՆ դեսպան Ստյուարտ Ջոնսի ստորագրած պայմանավորվածության, օգնությունը կհատկացվի Իրաքի կառավարությանը որպես վարկ, մասնավորապես, ահաբեկչական «Իսլամական պետության» դեմ պայքարի համար: Ըստ քուրդ «փեշմերգա» ուժերի մամուլի քարտուղար Ջաբիր Յավարի, ԱՄՆ-ն նախկինում արդեն $415 մլն հատկացրել էր Իրաքյան Քրդստանին և նոր օգնությունը այդ գումարի մեջ չի մտնում: $200 մլն-ն կհատկացվի Իրաքի կառավարությունից որպես Քրդստանի 17-տոկոսանոց մասնաբաժինը, գրում է Rudaw-ը: Քուրդ «փեշմերգաները» Իրաքյան Քրդստանում պայքարում են ԻՊ դեմ միջազգային կոալիցիայի աջակցությամբ: Ռազմական օգնություն ստանալով ԱՄՆ-ից և ԵՄ երկրներից` քուրդ զինյալների ուժերը կիսառազմական կազմավորումից վերածվել են իսկական բանակի: 2016-ին Իրաքյան Քրդստանը սպառազինության երկու խմբաքանակ է ստացել Գերմանիայից և Ֆրանսիայից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |