Փորձաքննություն. Ապրիլին զոհված զինվորներից մեկը գլխատվել էր կենդանության օրոք30 հունիսի 2016 - 15:15 AMT PanARMENIAN.Net - 2016-ի ապրիլին ռազմական գործողությունների ժամանակ ԼՂՀ Պաշտպանության բանակի զինծառայողների սպանության և նրանց մարմինների խոշտանգումների կապակցությամբ ԼՂ գլխավոր դատախազությունը 6 քրգործ է հարուցել։ Մասնավորապես, հարուցված է 3 առանձին քրեական գործ՝ Քյարամ Սլոյանի գլխատման փաստով (գործը հարուցվել է ապրիլի 2-ին), Հրանտ Ղարիբյանի գլխատման գործով (գործը հարուցվել է ապրիլի 2-ին) և Հայկ Թորոյանի գլխատման գործով (գործը հարուցվել է ապրիլի 3-ին)։ Ինչպես հայտնում է Aysor.am-ը, հարուցվել են քրեական գործեր Ռաֆիկ Հակոբյանի և Աղասի Ասատրյանի (գործը հարուցվել է ապրիլի 3-ին), Անդրանիկ Զոհրաբյանի և Ռոբերտ Աբաջյանի (գործը հարուցվել է ապրիլի 8-ին) սպանությունների գործով։ Եվս մեկ քրեական գործ է հարուցվել 15 զինծառայողների՝ փոխգնդապետ Ռոման Առաքելյանի, փոխգնդապետ Ալեքսան Առաքելյանի, փոխգնդապետ Օնիկ Գրիգորյանի, մայոր Սուրեն Մելքումյանի, ավագ լեյտենանտ Մաքսիմ Գրիգորյանի, շարքային զինծառայողներ Ժորա Եսայանի, Բագրատ Ալեքսանյանի, Բորիս Օզմանյանի, Գրիգորի Հարությունյանի, սերժանտ Ադամ Սահակյանի, պայմանագրային զինծառայող շարքային Անդրանիկ Գրիգորյանի, շարքային Տիգրան Բերաքչյանի, շարքային Արման Անդրասյանի, շարքային Ազատ Սիմոնյանի, լեյտենանտ Աշոտ Շահբազյանի մարմինների խոշտանգումների գործով։ Գործը հարուցվել է ապրիլի 10-ին։ Փորձաքննությունների արդյունքների համաձայն՝ Քյարամ Սլոյանն ու Հրանտ Ղարիբյանը գլխատվել են մահից հետո։ Հայկ Թորոյանին գլխատել են կենդանության օրոք։ Ռաֆիկ Հակոբյանի, Աղասի Ասատրյանի, Անդրանիկ Զոհրաբյանի, Ռոբերտ Աբաջյանի, Ալեքսան Առաքելյանի, Օնիկ Գրիգորյանի, Ռոման Պողոսյանի, Սուրեն Մելքումյանի, Մաքսիմ Գրիգորյանի, Ժորա Եսայանի, Բագրատ Ալեքսանյանի, Բորիս Օզմանյանի, Գրիգոր Հարությունյանի, Ադամ Սահակյանի, Անդրանիկ Գրիգորյանի ականջները կտրած են եղել։ Տիգրան Բերաքչյանի մոտ կտրված են եղել ականջներն ու աջ ձեռքի մատները։ Արման Անդրասյանի մոտ կտրված է եղել աջ ականջը, կտրվածքներ են եղել կրծքավանդակի վրա։ Ազատ Սիմոնյանի մոտ կտրված է եղել աջ ձեռքի մատը։ Աշոտ Շահբազյանի ձախ աչքը հանված է եղել։ Ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ, Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում իրականացրել է զոհվածների մարմինների փոխանակում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի միջև։ Փոխանակման ընթացքում ղարաբաղյան կողմին է հանձնվել ապրիլի 2-5 Ադրբեջանի կողմից իրականացված լայնածավալ ռազմական ագրեսիայի արդյունքում առաջնագծում զոհված ԼՂՀ Պաշտպանության բանակի 18 զինծառայողի մարմին: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ներկայությամբ ԼՂՀ ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի կողմից արձանագրվել է, որ ադրբեջանական կողմից հանձնված զոհվածների բոլոր մարմինները ենթարկվել են խոշտանգման ու անարգանքի: Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին Աբրահամյանն ու Օհանյանը սահմանազատմանը վերաբերող հարցեր են քննարկել ԵՄ դեսպանի հետ Բաքվի բանտերում գտնվող Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարների խնդիրը |