Ֆրանսիայի հայերը հրաժարվել են մասնակցել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացմանը

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) հրաժարվել է մասնակցել Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցու բացման արարողությանը: Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net ին անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էկիյանը, Վանի նահանգապետին հղված նամակում CCAF նախագահ Ալեքսիս Գովչյանը հայտարարել է, որ հայ մշակութային ժառանգություն հանդիսացող եկեղեցին պետք է մնա Թուրքիայի ՀԱԵ թեմի պրոտեկտորատի ներքո եւ գործի երպես եկեղեցի: Նա նաեւ նշել է եկեղեցին թանգարանի վերածելու անթույլատրելիությունը, առավել եւս առանց որեւէ հիշատակման, որ այն հայկական ժառանգություն է հանդիսանում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---