Հուլիսի 4-ի մեռելոցն աշխատանքային օր է լինելու

Հուլիսի 4-ի մեռելոցն աշխատանքային օր է լինելու

PanARMENIAN.Net - Քրիստոսի պայծառակերպությանը (Վարդավառին) հաջորդող երկուշաբթի օրը` հուլիսի 4-ը, լինելու է աշխատանքային օր:

Ըստ եկեղեցու տոմարի, 5 Տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիները մահացածների հիշատակման օր են: Վերջին տարիներին, կառավարության որոշմամբ, երկուշաբթիները ոչ աշխատանքային էին հայտարարվում, իսկ աշխատանքային օրը տեղափոխվում էր հաջորդ շաբաթ:

Հունիսի 30-ի նիստի ժամանակ կառավարությունը նման որոշում չի կայացրել, հետևաբար, երկուշաբթին լինելու է աշխատանքային օր:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---