Washington Post. Օբաման նոր առաջարկ է արել Պուտինին Սիրիայում գործակցության վերաբերյալ 1 հուլիսի 2016 - 10:21 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման առաջարկել է Ռուսաստանին նոր համաձայնագիր կնքել Սիրիայում ահաբեկչության դեմ ռազմական պայքարի վերաբերյալ, գրում է ամերիկյան Washington Post-ը: «ԱՄՆ նախագահ Օբամայի վարչակազմն առաջարկել է ռուսներին նոր համաձայնություն Սիրիայի վերաբերյալ, որը կխորացնի ռազմական գործակցությունը երկու երկրների միջև ահաբեկչության դեմ պայքարում»,-գրել է թերթը: Ըստ պարբերականի, փոխարենը Ռուսաստանը պետք է համոզի Ասադի կառավարությանը դադարեցնել ապստամբների ռմբակոծություններ, որոնց սատարում է ԱՄՆ-ն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Պենտագոնի ներկայացուցիչ Մեթյու Ալենը հայտարարել էր, որ փոխըմբռնման հուշագիրը ՌԴ և ԱՄՆ պաշտպանության նախարարությունների միջև «արդյունավետ է աշխատում»: Ալենն ասել էր նաև, որ ԱՄՆ-ն չի ծրագրում համատեղ ռազմական գործողություններ վարել Սիրիայում, չի քննարկում ռազմական համագործակցության հարցեր և մտադիր է շարունակել աջակցությունը «տեղի ուժերին», որոնք պայքարում են «Իսլամական պետության» դեմ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ Պետդեպի մոտ 50 աշխատակից ներգերատեսչական հուշագիր է ստորագրել` կոչ անելով Օբամայի վարչակազմին ռազմական գործողություններ սկսել պաշտոնական Դամասկոսի դեմ: Այդպիսի միջոցները նրանք ԻՊ դեմ պայքարի միակ եղանակն են համարում: Ավելի վաղ Ջոն Քերին հայտարարել էր, դիմելով ՌԴ-ին, որ ԱՄՆ համբերությունն Ասադի հարցում սպառվում է: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |