Կոնգրեսական Ռոսկամը միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբին

PanARMENIAN.Net - Իլինոյս նահանգի հանրապետական կոնգրեսական Պիտեր Ռոսկամը միացել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի աջակցության խմբին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), Իլինոյս նահանգում արդեն կայացել է կոնգրեսմենի հետ հանիպում հայ համայնքի համար կարեւորություն ներկայացնող հարեցրի քննարկման համար, այդ թվում Ներկայացուցիչների պալատ ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 106-րդ բանաձեւի:



«Ամերիկայի հայերը հարուստ ժառանգություն ունեն, եւ ես հուսով եմ, որ մենք կկարողանանք արդյունավետ համագործակցել հայկական ծագում ունեցող իմ ընտրողների հետ»,- նշել է կոնգրեսականը: Ժամանակին Պիտեր Ռոսկամը Իլինոյս նահանգի կրթական ծրագրերում պարտադիր ուսումնասիրման համար ցեղասպանության, այդ թվում Հայոց ցեղասպանության թեմայի ընդգրկման օգտին էր քվեարկել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---