Սորոս. Արևմուտքը մեծ սխալ է թույլ տալիս` սատարելով Ալիևին 1 հուլիսի 2016 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի միլիարդատեր և ֆինանսիստ Ջորջ Սորոսը քննադատել է Արևմուտքի երկրներին Ադրբեջանի կառավարության հետ համագործակցության համար: Ելույթ ունենալով նախորդ շաբաթ Լոնդոնում տեղի ունեցած խորհրդաժողովում, նա ասել է. «Երկրներից մեկը, որին Արևմուտքը, ցավոք, չափից բարեհոգի է վերաբերվում, դա Ադրբեջանն է, որտեղ բավականին տհաճ բռնատիրական ռեժիմ է տիրում: Ես ստիպված եմ եղել մի քանի անգամ անմիջական վեճի մեջ մտնել այդ երկրի նախագահի հետ: Նա հաճախ ձևացնում է, թե վեր է դիմակայությունից և ոչ մի պատասխանատվություն չի կրում Ադրբեջանում հետապնդումների համար: Սակայն ինձ հետ խոսակցություններում նա այնքան խորը գիտելիքներ ցույց տվեց այն բանի վերաբերյալ, թե ազատազրկման ինչ պայմաններում են գտնվում այս կամ այն քաղբանտարկյալները, ինչ մեղադրանքներով և այլն…Այնպես որ, դա զուտ կեղծավորություն է: Նա շատ բանի համար է պատասխանատու և օգտագործում է հետապնդումները: Նա փորձում է գոհացնել Արևմուտքին` նավթի նոր պոտենցիալ հանքավայրեր ի ցույց դնելով: Ես կարծում եմ, որ Արևմուտքը մեծ սխալ է թույլ տալիս` սատարելով նրան»,-ասել է Սորոսը, հայտնում է contact.az-ը: Ավելի վաղ Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել էր, որ Գերմանիայի պաշտոնյաները պետք է Բեռլին այցելած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին կոչ անեն ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալված իշխանությունների քննադատներին և քաղաքական ակտիվիստներին: Նշվում էր, որ շատ լրագրողներ և ակտիվիստներ շարունակում են մնալ ճաղերի հետևում։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |