ԱՄՆ Սենատը ընդունել է ցեղասպանություն իրականացնելու համար պատասխանատվություն ենթադրող օրինագիծը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը օրինագիծ է ընդունել, ըստ որի Արդարադատության դեպարտամենտը ԱՄՆ-ում ցեղասպանության համար կարող է քրեական պատասխանատվության ենթարկել անձանց, ովքեր մեղավոր են այլ երկրներում իրագործած ցեղասպանությունների համար: Ինչպես հայտնել են PanARMENIAN.Net ին Ամերիկայի Հայ Դատի հանձնաժողովում (ANCA), «Ցեղասպանության համար պատասխանատվության ակտ» փաստաթուղթը ընդունվել է մարտի 15-ին Հայոց ցեղասպանության պաշտպանության մասին բանաձեւի հեղինակներից մեկի` Թոմ Կոբուրնի, ինչպես նաեւ Պատրիկ Լեխիի եւ Ջոն Կորնինի կողմից ներկայացվելուց երկու շաբաթ անց: Գործող օրենքի համաձայն, «ցեղասպանություն է հանդիսանում համապատասխան հանցագործությունը` կատարված ԱՄՆ-ի տարածքում կամ ԱՄՆ քաղաքացիների կողմից Միացյալ Նահանգներից դուրս»: Իսկ Սենատի կողմից ընդունված նոր օրինագծի համաձայն, ԱՄՆ-ում կարող են պատասխանատվության ենթարկվել անձինք, ովքեր չեն հանդիսանում ԱՄՆ քաղաքացիներ եւ այլ երկրներում ցեղասպանություն են իրականացրել:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---