Եվրո 2016-ի ¼ եզրափակչի ուղեգիր շահած 5 քաղաքացին մեկնել են Ֆրանսիա՝ Գերմանիա-Իտալիա խաղին

Եվրո 2016-ի ¼ եզրափակչի ուղեգիր շահած 5 քաղաքացին մեկնել են Ֆրանսիա՝ Գերմանիա-Իտալիա խաղին

PanARMENIAN.Net - «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» Ընկերությունը մայիսի 2-ից հուլիսի 15-ը «Եվրո 2016» խաղարկության շրջանակում 5 տոմս էր խաղարկում` ուղևորություն Ֆրանսիա՝ մասնակցելու Եվրո 2016-ի քառորդ եզրափակչի խաղերից մեկին: Արդեն այսօր՝ հուլիսի 1-ի վաղ առավոտյան, տոմսերը շահած Բորիս Բաղդասարյանը, Կարինե Գևորգյանը, Ալբերտ Սաֆարյանը, Քրիստինե Մուրադյանն ու Նորիկ Նահապետյանը մեկնել են Ֆրանսիա՝ միանալու ֆուտբոլային տոնին: Այս տարի Կոկա-Կոլա Ընկերությունն այն անցկացնում է «Ֆուտբոլն է կանչում. հրավիրված ենք ողջ ազգով» կարգախոսի ներքո: Հաջողակ ֆուտբոլասերները բացառիկ հնարավորություն ունեն ներկա գտնվելու երկրպագուների կողմից Եվրո 2016-ի ամենասպասված հանդիպումներից մեկին՝ Գերմանիա-Իտալիա խաղին, որը կկայանա հուլիսի 2-ին Բորդոյում:

Խաղին մասնակցելուց բացի, մինչև հուլիսի 5-ին Երևան վերադառնալը նրանք կշրջեն Բորդոյում, ինչպես նաև կլինեն Փարիզ ու Լա Ռոշել քաղաքներում, կծանոթանան տեղի տեսարժան վայրերին: Բորիսը, Կարինեն, Ալբերտը, Քրիստինեն ու Նորիկը նույնն են խոստովանում՝ շատ էին սպասում այս օրվան ու արդեն անհամբեր են, թե երբ են վայրէջք կատարելու Փարիզում ու միանալու ֆուտբոլային տոնին:

Ուղեգրերից բացի, Ընկերությունը շարունակում է խաղարկել ֆիրմային բաժակներ, գլխարկներ, գնդակներ և սպորտային պայուսակներ: Խաղարկության մեկնարկից ի վեր արդեն տասնյակ հազարավոր շահումներ են եղել, մրցանակների ընդհանուր թիվն էլ 135.000 է:

Եվրո 2016-ը Ֆրանսիայում անցկացվող Եվրոպայի ֆուտբոլի երրորդ առաջնությունն է: «Կոկա-Կոլա» ընկերությունը ֆուտբոլի Եվրոպայի առաջնության պաշտոնական գործընկերն է:

Եվրոպայի գավաթի խաղերից բացի, Ընկերությունը տարիներ շարունակ հովանավորում է նաև ֆուտբոլի Աշխարհի խաղերը:«Կոկա-Կոլա» ընկերությունը ՖԻՖԱ Աշխարհի գավաթի խաղերի պաշտոնական գործընկերն է 1978-ից ի վեր, իսկ 1988-ից՝ նաև Եվրոպայի գավաթների:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---