30 մարտի 2007 - 16:49 AMT
ԱՄՆ-ն չեն պատրաստվում ՀՀՊ համակարգ տեղադրել Կովկասում, հայտարարել է Մեթյու Բրայզան
ԱՄՆ-ն չեն պատրաստվում ՀՀՊ համակարգ տեղադրել Կովկասում: Այդ մասին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզան վրացական մայրաքաղաքում, Վրաստանի պաշտպանության նախարարի հետ հանդիպումից հետո: Ինչպես ասել է Բրայզան, գեներալ Հենրի Օբերինգը, խոսելով ՀՀՊ ռադիոտեղորոշիչների տեղակայման հնարավոր վայրի մասին, նկատի չի ունեցել Վրաստանը կամ Կովկասի այլ երկիր: «Գեներալը հստակ բացատրել է, որ խոսքը Կովասկի մասին չէ»,- հայտարարել է Բրայզան եւ հավելել, որ տվյալ փուլում բանակցություններ են գնում Լեհաստանի, Չեխիայի Հանրապետության հետ ՀՀՊ ռադիոտեղորոշիչների տեղակայման վերաբերյալ, հայտնում է «Թրենդը»: