Թուրքիայի ԳՇ-ն հայտնել է Իրաքի հյուսիսում ՔԱԿ 27 դիրք ոչնչացնելու մասին 2 հուլիսի 2016 - 13:19 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի օդուժը Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) 27 դիրք է ոչնչացրել Իրաքի հյուսիսում: Այդ մասին ասվում է Թուրքիայի Գլխավոր շտաբի հուլիսի 2-ի հաղորդագրության մեջ: ՔԱԿ դիրքերի ոչնչացման գործողությունն իրականացվել է հուլիսի 1-ի երեկոյան, հայտնում է «Թրենդ» գործակալությունը: Վերջին անգամ Թուրքիայի ՌՕՈւ-ն ռմբակոծել է ՔԱԿ դիրքերն Իրաքում հունիսի 22-ին: Հունիսի 8-ին Թուրքիայի ԳՇ-ն հայտնեց քուրդ ապստամբների 13 հենակետ ոչնչացնելու մասին: Ավելի վաղ թուրք վարչապետ Բինալի Յիլդիրիմը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էին, որ ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև ՔԱԿ ամբողջական ոչնչացումը: Հակամարտությունը Թուրքիայի և ՔԱԿ զինյալների միջև արդեն 25 տարվա պատմություն ունի և խլել է 40 հազար մարդու կյանք: Թուրքիայում 2015-ի հուլիսին զինված հակամարտության վերսկսվելուց հետո քուրդ գրոհայինների հետ բախումներում ավելի քան 480 ոստիկան է սպանվել: Թուրքիայի ԳՇ-ն հայտնում է այդ ընթացքում մոտ 5000 քուրդ ապստամբի ոչնչացման մասին: Սակայն քրդամետ Ժողովրդների դեմոկրատիայի կուսակցությունը պնդում է, որ հարյուրավոր խաղաղ մարդիկ են զոհվել: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |