Իրանը 3 անգամ կավելացնի գազի առաքումը Հայաստան 2 հուլիսի 2016 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Իրանի գազի արտահանման ազգային ընկերության (NIGEC) ղեկավարը հայտարարել է, որ Հայաստանի հետ համաձայնություն է ձեռք բերվել գազի առաքումների եռապատկման մասին, հայտնում է Mehr գործակալությունը: Պայմանավորվելով էլեկտրաէներգիայի փոխանակման ծավալների ավելացման մասին` Հայաստանն ու Իրանը համաձայնության են եկել նաև իրանական գազի մատակարարման եռապատկման մասին: Հաշվարկները ցույց են տալիս, որ էլեկտրաէներգիայի և գազի փոխանակումը Հայաստանի և Իրանի միջև կաճի 3 անգամ: NIGEC-ի ղեկավար Ալիռեզա Քամելին հայտարարել է, որ Իրանն այժմ օրական 1 մլն խմ գազ է առաքում Հայաստան` հավելելով, որ այդ ցուցանիշը կհասնի 3 մլն խմ: «Այժմ կողմերը նախապատրաստում են ենթակառուցվածքները բնական գազի առաքման ավելացման համար: Համաձայնեցման գործընթացը շուտով կավարտվի»,-ասել է պաշտոնյան` հավելելով, որ այժմ ոչ մի սահմանափակում չկա դեպի ՀՀ գազի առաքման ավելացման համար: 2015-ի ամռանը կողմերը պայմանագիր են ստորագրել 400կՎտ հզորության երրորդ ԷՀԳ կառուցման վերաբերյալ: ԷՀԳ-ն կունենա 275 կմ երկարություն, իրանական կողմը կիրականացնի սարքավորումների գնման, շինմոնտաժային և գործարկման աշխատանքները: Նոր ԷՀԳ-ի կառուցմամբ էլեկտրաէներգիայի փոխանակումը Իրանի և ՀՀ միջև 300-ից կհասնի 1000 ՄՎտ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |