Վարչապետը հանձնարարել է վերլուծել և քննարկել Հարկային նոր օրենսգրքի խնդիրները 2 հուլիսի 2016 - 15:29 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարների և ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել Հարկային նոր օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդակցություն: Աբրահամյանը նշել է, որ Հարկային նոր օրենսգրքի նախագծի վերաբերյալ տարբեր հարթակներում և տարբեր ձևաչափերով տեղի են ունեցել բազմաթիվ քննարկումներ, որոնք կրում են շարունակական բնույթ: Վարչապետը մասնավորապես, անդրադարձել է խորհրդարանում օրենսգրքի նախագծի շուրջ ակտիվ քննարկումներին, նշելով, որ բարձրաձայնված բոլոր առաջարկություններն ու խնդիրները պետք է մանրամասն վերլուծվեն և դառնան քննարկման առարկա: Այնուհետև անդրադարձ է կատարվել նախագծով առաջարկվող փոփոխություններին վերաբերող մի շարք դրույթների, ներկայացվել են տարբեր առաջարկություններ և դիտարկումներ, տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն: Հարկային նոր օրենսգրքով առաջարկվում է մինչև 120.000 դրամ աշխատավարձի դեպքում իջեցնել եկամտահարկի դրույքաչափը 1.4%-ով` սահմանելով 23%: 120.001-ից՝ 1.000.000 դրամ ստացողների հարկային բեռը կավելանա. սահմանվում է 27.600 դրամ՝ գումարած 120.000 դրամը գերազանցող գումարի 28%-ը: և 1.000.000-ից ավելի աշխատավարձ ստացողները կվճարեն 274.000 դրամ՝ գումարած 1.000.000 դրամը գերազանցող գումարի 33%-ը (ներկայիս 36%-ի փոխարեն): Կարդացեք նաև՝ Հարկել չի կարելի խնայել.Ինչով է սպառնում բիզնեսին հարկային նոր օրենսգիրքը Վաստակիր ինչպես հայ, հարկվիր ինչպես գերմանացի. Միջին խավը կհարկվի ինչպես բարեկեցիկ Եվրոպայում Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների Միրզոյանն ու Բայրամովը ողջունել են առաջընթացը սահմանազատման հարցում և պայմանավորվել շարունակել բանակցությունները Բանակցությունները կշարունակվեն բաց հարցերի շուրջ, որտեղ դեռ կան տարաձայնություններ |