Հայերն ու իտալացիները շատ ընդհանուր բան ունեն, ինչը կօգնի ամրապնդել երկկողմանի հարաբերությունները

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Մասսիմո Լավեցցո Կասսինելին:«Նախորդ դեսպանի պաշտոնավարման ժամանակ զգալիորեն աշխուժացել են հայ-իտալական մշակութային եւ տնտեսական կապերը, եւ ուրախ կլինեմ նոր դեսպանի օրոք տեսնելու այդ աշխուժության տրամաբանական շարունակությունը»,- ասել է Ռոբերտ Քոչարյանը: Իր հերթին, դեսպան Կասսինելին ասել է, որ արդեն մի քանի օր Երեւանում լինելով նկատել է, որ հայերը եւ իտալացիները ընհանուր շատ բաներ ունեն: «Դա ինձ վստահություն է հաղորդել, որ երկկողմ կապերը առավել սերտացնելը դժվար չի լինի: Ես մտադիր եմ հատկապես կենտրոնանալ փոքր եւ միջին ձեռնարկատիրության ոլորտում հայ-իտալական համագործակցությունը զարգացնելու վրա»,- նշել է նա: Նախագահը հաջողություն է մաղթել դեսպանին նրա բոլոր նախաձեռնություններում եւ ասել, որ հայկական կողմը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել նրան, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---