31 մարտի 2007 - 14:09 AMT
ԱՄՆ-ն ցանկանում է օգտագործել Ադրբեջանի օդակայանները ռազմական նպատակների համար
Անհրաժեշտության դեպքում ԱՄՆ-ն հուսով է, որ կկարողանա օգտագործել Ադրբեջանի օդակայանները ռազմական նպատակների համար: Այդ մասին Թբիլիսիում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնականի տեղակալ Մեթյու Բրայզան: «Բազմաթիվ ինքնաթիռներ են թռչում Վրաստանի եւ Ադրբեջանի վրայով Աֆղանստանի ուղղությամբ: Եվ արտակարգ դրության պայմաններում մենք ցանկանում ենք հնարավորություն ունենալ օգտագործել Ադրբեջանի օդակայանները»,-հայտարարել է Բրայզան` պատասխանելով Ադրբեջանում ռազմական օդակայններից մեկի արդիականացման մասին հարցին, որն իրականացվում է ամերիկացի մասնագետների օգնությամբ:

Միեւնույն ժամանակ Բրայզան նշել է, որ «ԱՄՆ-ն առողջ համագործակցութւուն է հաստատել Ադրբեջանի հետ ռազմական ոլորտում եւ լավ համագործակցություն Հայաստանի հետ անվտանգության ոլորտում», հաղորդում է «Նոր ռեգիոնը»: