Բաղդադում պայթյունից առնվազն 125 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

Բաղդադում պայթյունից առնվազն 125 մարդ է զոհվել, այդ թվում՝ երեխաներ

PanARMENIAN.Net - Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մեքենայի պայթյունի հետևանքով առնվազն 125 մարդ է զոհվել, այդ թվում՝ 25 երեխա և 20 կին, կա 147 վիրավոր։

Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը՝ թիրախավորել է շիաներին, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

Պայթյունը տեղի է ունեցել Ռամադանի ամսվա ավարտին, երբ փողոցներից մեկը մարդաշատ է եղել: Ռումբը պայթել է մեքենայի մեջ:

2016-ի մայիսին «Իսլամական պետության» ահաբեկիչները Բաղդատի տարբեր շրջաններում ահաբեկիչները մի շարք պայթյուններ են իրականացրել: Հարձակումները տեղի են ունեցել հիմնականում շիաբնակ թաղամասերում:

Բաղդադի հարավում պայթյուն է տեղի ունեցել է նաև 2016-ի ապրիլին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---