Սիրիացի փախստականները կկարողանան քաղաքացիություն ստանալ Թուրքիայում

Սիրիացի փախստականները  կկարողանան  քաղաքացիություն ստանալ  Թուրքիայում

PanARMENIAN.Net - Թուրքիայում ապաստան գտած սիրիացիները Թուրքիայի քաղաքացի դառնալու հնարավորություն ունեն: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Ելույթ ունենալով Սիրիային սահմանակից հարավային նահանգում, որտեղ ապաստան են գտել 120.000 սիրիացի փախստական, Էրդողանն ասել է, թե Թուրքիայում գտնվող շատ սիրիացիներ Թուրքիայի քաղաքացի դառնալու ցանկություն ունեն, «Անադոլու» գործակալությանը հղումով հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը:

«Մենք քաղաքացիություն ստանալու հնարավորություն կտանք մեր եղբայրներին և քույրերին», - ասել է Թուրքիայի նախագահը՝ նշելով, որ ներքին գործերի նախարարությունն այդ ուղղությամբ քայլեր է կատարում:

Թուրքիայի վրանային ճամբարներում 2.7 մլն սիրիացի կա, որոնք փախել են քաղաքացիական պատերազմից:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---