31 մարտի 2007 - 14:30 AMT
ԵԱՀԿ-ն հուսով է, որ ղարաբաղյան խնդրի շուրջ երկխոսությունը կշարունակվի
«Հուսով ենք, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ ընթացող խաղաղ բանակցություններին մասնակցող կողմերը կշարունակեն երկխոսության գործընթացը նույն հունով»,-հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Խոսեպ Բորելը, որն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբն աշխատում է լարվածության թուլացման վրա` ջանալով մերձեցնել կողմերի դիրքորոշումները հակամարտության վերաբերյալ: «Կոչ եմ անում հակամարտության կողմերին երաշխավորել, որ զորքերի շփման գծում կպահպանվի հանգստությունն ու կայունությունը: Հրադադարի ռեժիմի խախտումը կարող է հանգեցնել վշտալի կորուստների»,-հայտարարել է Խոսեպ Բորելը, հաղորդում է ԱՊԱ-ն: