Բրիտանացի 100 խորհրդարանականներ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 100 խորհրդարանականներ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը: Ինչպես PanARMENIAN.Net ին է հաղորդել անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, մարտի 30-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւը ստորագրել է Համայնքների պալատի անդամ Էդ Դեվին: Բանաձեւը, որ կոչվում է «Early Day Motion 357» Մեծ Բրիտանիայի խորհրդարան էր ներկայացվել անցյալ տարվա դեկտեմբերին Բոբ Սպինկի կողմից: Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. «Հայոց ցեղասպանության ճանաչում. Պալատը գտնում է, որ 1915 թվականին մեկ միլիոնից ավելի հայերի սպանությունը ցեղասպանություն է եղել, կոչ է անում Մեծ Բրիտանիայի կառավարությանը ճանաչել այն եւ համարել, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը բխում է Թուրքիայի շահերից»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---