Իրանը հետաքրքրված է Հայաստանի ջրային ռեսուրսներով 4 հուլիսի 2016 - 12:51 AMT PanARMENIAN.Net - Իրանը հետաքրքրված է Հայաստանի ջրային ռեսուրսներով: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը, հայտնում է Tert.am-ը: Նա հիշեցրել է, որ ժամանակին Իրանն իր ցանկության մասին հայտնել էր: «Իրենք ուզում են մեր ջրերը Սևանից և այլ տեղերից տանել Ուրմիա լիճ: Մենք ուղղակի քաղաքական նկատառումներով չգնացինք դրան: Հարևան Իրանը նման հետաքրքրություն ունի, բայց ես չգիտեմ՝ դա ե՞րբ իրականություն կդառնա»,- ասել է Արամ Հարությունյանը՝ նշելով առայժմ նախագիծ չկա, բայց հետաքրքրություն կա։ Նա նաև հավելել է.«Բայց ոչ մի ռեալ գործողության մեջ չենք: Հիմա չի կարելի նման բան անել: Պետք է մի լավ քննարկել այդ հարցը»: Իրանին ջրային ռեսուրսներ տրամադրելու հարցը քննարկվում էր դեռևս 2012-ին. հարևան երկիրը դիմել էր Հայաստանին` օգնելու փրկել Ուրմիա լիճը ցամաքումից: Ակնկալվում էր ջուր տեղափոխել` լճի ջրի մակարդակի կրիտիկական անկման դեմ պայքարելու նպատակով: Ավելի վաղ Իրանի իշխանությունները լճի վերականգնողական նախագծերի համար ծրագրել էին ջուր տեղափոխել Արաքսի ադրբեջանական մասից, սակայն Ադրբեջանն առարկել էր, և 950 միլիարդ թուման արժողությամբ ծրագիրը չէր իրականացվել: Իրանը նշում էր, որ լճի ցամաքումը կհանգեցնի ազգային բնապահպանական աղետի, որն իր բացասական ազդեցությունը կունենա նաև հարևան երկրների վրա: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |