Ամերիկացի դիվանագետ. ԱՄՆ-ն մտադիր չէ հարձակվել Իրանի վրա ապրիլի 6-ին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն մտադիր չէ հարձակվել Իրանի վրա, երկուշաբթի հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատան հասարակական կապերի դեպարտամենտի ղեկավար Ջոնաթան Հենիկը` մեկնաբանելով տեղեկատվությունն այն մասին, թե վերջերս նկատվում է ամերիկյան զորքերի ակտիվացում Պարսից ծոցի շրջանում եւ Իրանի դեմ օդային եւ ցամաքային գործողությունների նախապատրաստում: Հենիկը նշել է, որ Իրանի վրա ԱՄՆ զինված ուժերի իբր ապրիլի 6-ին նախատեսվող հնարավոր հարձակման մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---