Ստամբուլի ահաբեկչության հետ կապված ՌԴ 11 քաղաքացու ձերբակալության թույլտվություն է տրվել

Ստամբուլի ահաբեկչության հետ կապված ՌԴ 11 քաղաքացու ձերբակալության թույլտվություն է տրվել

PanARMENIAN.Net - Հունիսի 28-ին Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչությունից մեկ շաբաթ անց թուրքական իշխանությունները ևս 17 կասկածյալի ձերբակալության թույլտվություն են տվել, որից 11-ն ունի ՌԴ քաղաքացիություն, գրում է Deutsche Welle-ն DHA գործակալության վրա հղումով:

Բոլոր ձերբակալվածներին մեղադրանք է ներկայացվել ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ: Ձերբակալվածների ընդհանուր թիվը հասնում է 30-ի:

Անկարան Աթաթուրքի անվան օդանավակայանում տեղի ունեցած պայթյունի պատասխանատու է համարում «Իսլամական պետությանը», որը, սակայն, մինչ օրս չի ստանձնել ահաբեկչության պատասխանատվությունը:

Հունիսի 28-ի երեկոյան Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգայինն օդանավակայանում պայթյուններ են որոտացել, որոնք, 41 մարդու կյանք են խլել: ԱՎելի քան 150 մարդ վնասվածքներ է ստացել: Վարչապետ Յիլդիրիմը հայտարարել է, որ պայթյունի պատասխանատու են համարում ԻՊ-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---