«Թևանիկը»` ԱՄՆ միջազգային կինոփառատոնի օտարալեզու լավագույն ֆիլմ

«Թևանիկը»` ԱՄՆ միջազգային կինոփառատոնի օտարալեզու լավագույն ֆիլմ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան պատերազմի մասին ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմը Hollywood International Moving Pictures Film Festival -ում (հունիս, 2016) ճանաչվել է «Օտարալեզու լավագույն ֆիլմ», ասվում է ռեժիսորի ֆեյսբուքյան էջում:

«Թևանիկ» ֆիլմն ընդգրվել է նաև ռուսական VOICES կինոփառատոնի մրցութային ծրագրում, որը կայանալու է Վոլոգդայում հուլիսի 7-9-ը:

«Թևանիկ» ֆիլմը եռապատում է` նվիրված արցախյան պատերազմին: Ներկայացնում է երեք 14-ամյա պատանիների ճակատագիրը, կյանքի մեկ օրը: Դեպքերը կատարվում են նույն գյուղում, հերոսների ճակատագրերն ընթանում են զուգահեռ, երբեմն էլ հատվում են:

«Թևանիկի» պրեմիերան Երևանում տեղի է ունեցել 2014-ի գարնանը:

Ընթերցեք նաև. Հայկական ֆիլմերը՝ Վարշավայի միջազգային կինոփառատոնի մրցանակակիրներ

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---