Թուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի 6 հուլիսի 2016 - 12:53 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի ՌՕՈւ S-70 ուղղաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի: Այդ մասին հայտարարել է Հիրեսունի քաղաքապետ Քերիմ Աքսուն: «8 մարդ վիրավորվել է, նրանց թվում կան նաև ծանր վիճակում գտնվողներ»,-ասել է Աքսուն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ավիավթարի հետևանքով 6 մարդ է զոհվել: Ինչպես հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը, ահաբեկչության վարկածը հավանական չի համարվում, ավելի շուտ, կործանման պատճառը եղել են վատ եղանակային պայմանները: Ուղղաթիռում 15 մարդ է եղել, այդ թվում ժանդարմերիայի բարձրաստիճան սպաներ, նրանց կանայք, 3 երեխա: Սպաների թվում էր նաև Հիրեսուն գավառի ժանդարմերիայի գեներալ Մուստաֆա Դողրուն: Պտվիրակությունը վերադառնում էր երկրի հարավ-արևելքում զոհված զինվորականների ընտանիքներին այցելությունից: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ Փաշինյանը մեկնել է Թեհրան Նա կմասնակցի վթարից զոհված Իրանի պաշտոնյաների հարգանքի տուրքի պաշտոնական միջոցառմանը Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը |