Ճարտարապետ. «Հին Երևան» նախագծի հողային աշխատանքները մեկնարկել են

Ճարտարապետ.  «Հին Երևան» նախագծի հողային աշխատանքները մեկնարկել են

PanARMENIAN.Net - 10 տարուց ավելի քննարկվող «Հին Երևան» նախագծի իրականացման հողային աշխատանքները սկսվել են: Այս մասին տեղեկացրել է նախագծի ճարտարապետ Լևոն Վարդանյանը:

«Առաջին հողային աշխատանքը սկսվել է Բյուզանդի կողմից։ Հույս ունեմ, որ նախագիծը կհամապատասխանեցվի քաղաքապետարանի հետ և կսկսվի կոնկրետ շինարարությունը»,-ասել է նա, գրում է Tert.am-ը:

Հեղինակի խոսքով՝ ծրագիը նախատեսված է ավարտել հինգ տարուց: Վարդանյանը նշել է, որ թեև ներդրողներին համոզել է, որ լինի նաև թանգարանային կենտրոն, բայց դեռևս հստակ չէ, թե ինչքանով կհաստատվի:

Ըստ նախագծի՝ քանդված պատմամշակութային շենքերը ծրագրվում է վերականգնել Աբովյան-Բյուզանդ և Արամի փողոց-Կողբացի հատվածներում, որի մեջ ներառվելու է մոտ 30 հուշարձան, որից 14-ը տեղում կան, մյուսները կառուցվելու են՝ Աֆրիկյանների տուն, Միրզոյան եղբայրների, Հախնազայաների տուն և այլն:

«Հին Երևան» նախագծի կառուցման համար ներդրում է անելու «Օլդ Սիթի» ընկերությունը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---