Պեսկով. Օգոստոսին Պուտինի այցը Բաքու մշակման փուլում է 6 հուլիսի 2016 - 15:28 AMT PanARMENIAN.Net - Оգոստոսին Ադրբեջանի և Իրանի առաջնորդների հետ եռակողմ հանդիպմանը մասնակցելու համար Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու այցի հնարավորությունը մշակվում է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Իրանական Tasnim գործակալությունը հուլիսի 6-ին գրել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին պատրաստվում է օգոստոսին Ադրբեջան այցելել, որտեղ, ինչպես սպասվում է, կմասնակցի Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Վլադիմիր Պուտինի հետ եռակողմ հանդիպմանը: Գործակալության տվյալներով՝ նախատեսվում են նաև նախագահների երկկողմ հանդիպումներ: «Մշակվում է»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ՌԴ նախագահի պլաններում կա օգոստոսին այց Ադրբեջան, Ռիա Նովոստիին հղումով գրում է Tert.am-ը: Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները 2015-ի հունիսի 13-ին Բաքվում կայացած հանդիպման ժամանակ քննարկել են ԼՂ հիմնախնդիրը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |