ԱԳՆ. ՀՀ և ԼՂ միջև ռազմական փոխօգնության համաձայնագիրը մշակվում է 6 հուլիսի 2016 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ռազմական փոխօգնության համաձայնագիրը գտնվում է մշակման փուլում: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Նշվել է, որ համաձայնագրի հետ կապված հաջորդ քայլերը պայմանավորված կլինեն ապագա զարգացումներով համապատասխան գործոններով: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ հանդիպմանը ապրիլի 4-ին ասել է, որ հրահանգել է արտաքին գործերի նախարարությանը՝ աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ ռազմական փոխօգնության պայմանագիր կնքելու ուղղությամբ: Նախագահը նաև վերահաստատել է, որ եթե ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը 2016-ի ապրիլին տեղեկացրել էր, որ ԼՂՀ և ՀՀ միջև ռազմական ոլորտում փոխօգնության պայմանագիրը գտնվում է համաձայնեցման փուլում: «Պետք է վերջնական տեսքի բերենք տեքստը, համաձայնեցնենք, ստորագրվի, որից հետո կարող ենք խոսել վավերացման մասին»,- պարզաբանել է փոխնախարարը: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |