ՀՀ-ում անցկացվելիք սպառազինության միջազգային ցուցահանդեսին ՌԴ ու այլ երկրների առաջատար արտադրողներ կմասնակցեն

ՀՀ-ում անցկացվելիք սպառազինության միջազգային ցուցահանդեսին ՌԴ ու այլ երկրների առաջատար արտադրողներ կմասնակցեն

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և «Բիզոն» ցուցահանդեսային ընկերությունների միավորում» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Մարիչևը քննարկել են «Արմհայտեք-2016» միջազգային ցուցահանդեսի կազմակերպչական աշխատանքները:

Մոսկվայում կայացած հանդիպման ընթացքում հաստատվել է ցուցահանդեսի գործնական ու ցուցադրական մասերի անցկացման նախագիծը: Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվի «Ազգային պաշտպանություն և անվտանգություն» մրցույթը:

«Արմհայտեք-2016-ին» կմասնակցեն Ռուսաստանից, Հայաստանից ու այլ երկրների ռազմարդյունաբերական համալիրի առաջատար ընկերություններ, հայտնում է Arms-Expo-ն:

Մասնավորապես, ցուցադրվելու է զրահատանկային տեխնիկա, հրետանի, ավիացիա, ՀՕՊ միջոցներ, ինժեներական տեխնիկա, քիմիական պաշտպանության միջոցներ, ԱԹՍ-ներ, ռոբոտատեխնիկա, զինվորական հանդերձանք, կապի ու լազերային տեխնոլոգիաներ և բազմաթիվ այլ նմուշներ:

«Արմհայտեք-2016» միջազգային ցուցահանդեսի կազմակերպումն ընդգրկվել է հոկտեմբերին Հայաստանում կայանալիք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթաժողովի անցկացման միջոցառումների պլանում:

Ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 13-ից 15-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---