7 հուլիսի 2016 - 09:52 AMT
Շփման գծում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է

Հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը հիմնականում պահպանվել է:

Որոշ հատվածներում տեղի են ունեցել հրաձգային զենքերից կրակոցներ, որոնք էապես չեն ազդել իրավիճակի վրա:

ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը և աչալրջորեն հետևել առաջնագծում տեղ գտնող զարգացումներին:

Հուլիսի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում պահպանվել է հարաբերական հանգիստ իրադրություն: Հակառակորդը շարունակել է խախտել հրադադարի ռեժիմը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից` որոշ ուղղություններում կիրառելով նաև դիպուկահար հրացաններ: