Թուրքական Աքշեհիրի հայկական եկեղեցին փլուզման եզրին է 7 հուլիսի 2016 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Աքշեհիր քաղաքում գտնվող հայկական եկեղեցին և պատմական բաղնիքը քանդվում են: Աղբյուրի համաձայն` եկեղեցու պատերին խոշոր ճաքեր կան, իսկ բաղնիքի շենքը կանգնած է փլուզման եզրին: Աքշեհիրի քաղաքապետարանը, որին պատկանում է եկեղեցին, որևէ քայլ չի կատարել այն վերականգնելու համար, Horizon Weekly-ին հղումով գրում է Tert.am-ը: Եկեղեցին կառուցվել է հայկական համայնքի կողմից 19-րդ դարում և մշակութային իրադարձությունների անցկացման կենտրոն է եղել: Այն երբևէ չի վերանորոգվել թուրքական իշխանությունների կողմից` չնայած տրված խոստումներին: 1914-ին Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում հայկական եկեղեցական հաստատությունների ընդհանուր թիվը 2549 Էր։ Ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի 1974-ի տվյալների, 1923-ից հետո մնացած 913 կառույցներից 464-ն ամբողջովին անհետացել են, 252-ը ավերակ են, 197-ը ամբողջովին նորոգման կարիք ունեն։ 1800-ական թվականներին պատմական Երզնկայում կառուցված Սբ Աստվածածին հայկական եկեղեցին գանձ որոնողների փորած փոսերի պատճառով ավերակի է վերածվել:Մեծ վնաս կրած եկեղեցին պահպանելու համար քայլեր են ձեռնարկվում։ Խնդրի մասին բարձրաձայնել է հարակից գյուղի բնակիչներից Թոլգա Գյուրյունը։ Նա նշել է, որ եկեղեցու սրբապատկերները գողացվել էին 5 տարի առաջ, ինչից հետո եկեղեցին իր ուշադրության կենտրոնում է հայտնվել։ 2015-ի օգոստոսին հայտնի է դարձել, որ Թուրքիայի տարածքում գտնվող Վանի 250-ամյա հայկական վանական համալիրը՝ Սուրբ Կույսերիմենաստանը, կիսավեր վիճակում է և դարձել է գանձախույզների հերթական թիրախը: Գանձ որոնողների գործողությունների հետևնաքով 2015-ի հունիսին ավերվել է Թուրքիայի ներկայիս Բինգյոլ (Բյուրակն) նահանգի Քարլըովա գավառից 3 կմ հեռավորության վրա գտնվող Թոքլուլար գյուղի պատմական հայկական եկեղեցին: Ավերված եկեղեցու հայկական անվանումը հավանաբար եղել է «Ակոս եկեղեցի» ու այն մոտ 800 տարվա պատմություն ուներ: Թուրքիայում անխնամ մնալու հետևանքով ոչնչացման եզրին է նաև Կարսի Դիգոր շրջանի 5 եկեղեցուց միակ կանգուն մնացածը՝ Սբ Սարգիս հայկական եկեղեցին: Մինչև այժմ կանգուն մնացած եկեղեցուց բացի շրջանում եղել են նաև Սբ Կարապետ, Սբ Աստվածածին, Սբ Գրիգոր և Սբ Ստեփանոս եկեղեցիները, որոնք այժմ այլևս գոյություն չունեն: Սբ Սարգիս եկեղեցում այժմ կենդանիներ են պահվում, եկեղեցու պատերը կիսաքանդ են, քարերը՝ տեղահան արված, իսկ որոշ մասեր փորել են գանձ որոնողները: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |