Տրետյակովյան պատկերասրահը 1-ին անգամ տոմս կվաճառի առցանց. Այվազովսկու ցուցահանդեսն է 7 հուլիսի 2016 - 11:00 AMT PanARMENIAN.Net - Տրետյակովյան պետական պատկերասրահը Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցահանդեսի առիթով պատմության մեջ առաջին անգամ կիրառում է տոմսերի վաճառք կայքի միջոցով: Այս մասին ասել է պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան: «Մենք հասկանում ենք, որ Այվազովսկին հայտնի նկարիչ է և ցուցահանդեսը մեծ ժողովրդականություն կվայելի, դրա համար էլ որոշել ենք օգտագործել բոլոր հնարավոր տարբերակները» ,- ասել է նա, ՏԱՍՍ-ին հղումով գրում է Panorama.am-ը: Այժմ պատկերասրահի կայքում կարելի է գնել տոմսեր, ցուցահանդեսի բացումը նախատեսված է հուլիսի 29-ին, կշարունակվի մինչև նոյեմբերի 20-ը: Ցուցահանդեսում ներկայացվելու է 120 կտավ, 55 գրաֆիկական աշխատանք, նաև նկարչի անձնական իրերը, օրինակ անձնագիրը՝ բազմաթիվ վիզաներով: Առաջին անգամ ներկայացվելու է «Կովկասի ափերին» մեծածավալ կտավը: Պատկերասրահի տնօրենն ակնկալում է, որ ցուցահանդեսը կունենա մինչև 300 հազար այցելու: Մեծ ծովանկարիչը ստեղծել Է շուրջ 6000 կտավ։ Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Պատկերել է հիմնականում ծովը՝ օրվա տարբեր ժամերին, տարվա բոլոր եղանակներին: Այվազովսկու գործերը աճուրդով վաճառվել են մինչև 2 միլիոն 125 հազար ամերիկյան դոլարով։ 2012-ի հունվարին Sotheby’s աճուրդի տան Նյու Յորքի մասնաճուղում տեղի ունեցած հին և 19-րդ դարի արվեստի նմուշների աճուրդում ամենաթանկ վաճառված արվեստի գործը Հովհաննես Այվազովսկուն վերագրվող «Նավը ծովում» կտավն էր, որը վաճառվել է 122.500 ԱՄՆ դոլարով: Այն թվագրվում է 1895 թ-ով: Հովհաննես Այվազովսկու «Վենետիկյան տեսարան. Սան Ջորջո» կտավը 2012-ին Sotheby’s աճուրդի տան Լոնդոնի մասնաճյուղում վաճառվեց 1.01 մլն ֆունտով` 1.62 մլն դոլարով: Այվազովսկու առավել հայտնի գործերից են` «Իններորդ ալիք» (1850), «Սև ծովը» (1881), «Փոթորիկ Նիսի ափերին» (1885), «Ալիքների մեջ» (1898), «Փոթորիկ Ազովի ծովում» (1889) և այլ կտավները: Հայաստանի նկատմամբ նկարչի սերն արտահայտվել է «Արարատ» (1868, 1887), «Արարատ լեռան հովիտը» (1882), «Նոյն իջնում է Արարատից» (1889), «Հայ մարտիկի երդումը» (1891), «Հայ ժողովրդի մկրտությունը» (1892), «Խրիմյան Հայրիկն Էջմիածնի շրջակայքում» (1895.) և այլ կտավներում: Այվազովսկու «Իններորդ ալիք» (1850) կտավն ընդգրկվել է արվեստի մասին միջազգային The Creative Business բլոգի աշխարհի 10 լավագույն կտավի ցանկում, որոնք պատկերում են փոթորկոտ ծովը: Ցանկը կազմել է գերմանացի հայտնի արվեստաբան, նկարչուհի Անդրեա Բեքլենդը, ում աշխատանքները ներկայացված են Գերմանիայի, Հաագայի, Փարիզի, Լոնդոնի և Վաշինգտոնի մասնավոր հավաքածուներում: Կարդացեք նաև՝ Այվազովսկու կտավը՝ MacDougall's աճուրդի տան գլխավոր նմուշ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |