ՎիվաՍել-ՄՏՍ-ի ամառային ակցիան` Blu Studio X Mini 4G (LTE) սմարթֆոնը 1 դրամով ձեռքբերելու հնարավորություն 7 հուլիսի 2016 - 11:36 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ մինչև 2016թ. օգոստոսի 31-ը բաժանորդագրվելով STARTPHONE սակագնային պլանին ընդամենը 3900 դրամ ամսավճարով՝ 4500 դրամի փոխարեն, Blu Studio X Mini 4G (LTE) սմարթֆոնը կարելի է ստանալ 1 դրամով: «STARTPHONE սակագնային պլանը զգալիորեն նպաստել է երկրում սմարթֆոն օգտագործողների թվի աճին: Սա պայմանավորված է առաջարկի ընդհանուր գրավչությամբ, որում ներառված են թե՛ մատչելի ամսավճարը, թե՛ սակագնային պլանի առավելությունները, և թե՛ սարքի ու բաժանորդային սպասարկման բարձր որակը: Ոչ պակաս կարևոր է այն, որ բաժանորդագրվելով սակագնային պլանին՝ նաև կարելի է ձեռք բերել 4G (LTE) ցանցի հետ համատեղելի սմարթֆոն: Մենք շարունակելու ենք ընդլայնել այս սակագնային պլանի շրջանակներում առաջարկվող սարքերի տեսականին՝ հաղորդակցման ամենատարբեր պահանջներ և գնային նախընտրություններ ունեցող բաժանորդների կարիքները բավարարելու համար»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Այս սակագնային պլանի շրջանակում բաժանորդը յուրաքանչյուր ամիս նաև ստանում է 2000 ներցանցային րոպե, 3000 ՄԲ ինտերնետ և անսահմանափակ թվով* SMS հաղորդագրություններ ուղարկելու հնարավորություն: * 1000 SMS` ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել ընկերության սպասարկման կենտրոններից որևէ մեկը Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |