Հայաստանը կմասնակցի «Միջազգային բանակային խաղեր-2016»-ին 7 հուլիսի 2016 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի թիմը կմասնակցի «Միջազգային բանակային խաղեր-2016»-ին: Հայաստանից բացի մասնակցության համաձայնություն է տվել ևս 18 երկիր` Ադրբեջանը, Անգոլան, Բելառուսը, Վենեսուելան, Հունաստանը, Եգիպտոսը, Զիմբաբվեն, Հնդկաստանը, Իրանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Քուվեյթը, Մոնղոլիան, Նիկարագուան, Պակիստանը, Սերբիան ու Տաջիկստանը: 17 երկիր հրաժարվել է մասնակցությունից, հայտնում է ՏԱՍՍ-ը: Հրաժարվել են Արգենտինան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Կորեան, Մարոկկոն, Նիդերլանդները, Սլովակիան, ԱՄՆ-ն, Թուրքմենստանը, Ուզբեկստանը, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեխիան, Շվեյցարիան և Ճապոնիան: Միջազգային բանակային խաղերը տեղի կունենան հուլիսի 30-ից օգոստոսի 13-ը: Խաղերի ընթացքում կանցկացվի 23 միջազգային մրցույթ, հիմնականում ՌԴ զինվորական շրջանների զորավարժարաններում: Առաջին անգամ հրետանային ստորաբաժանումները կպայքարեն հրետանային կրակի վարպետների կոչման համար Ղազախստանի զորավարժարանում: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |