Ծրագրային նոր ապահովմամբ iPhone-ում օրգանների դոնոր դառնալու կոճակ կհայտնվի 7 հուլիսի 2016 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Apple սարքերի համար նախատեսված թարմացված ծրագրային ապահովման մեջ նախատեսված կլինի վիրտուալ կոճակ, որը թույլ կտա գաջեթների օգտատերերին գրանցվել որպես օրգանների դոնոր: Դոնորների ռեեստրում հայտնվելու համար iPhone-ի օգտատերերը պետք է մտնեն ներկառուցված Health հավելված, որը նախատեսված է օրգանիզմի վիճակի մասին տեղեկություններ հավաքելու համար, գրում է RG-ն Associated Press-ի վրա հղումով: Ավելացնելով այս հնարավորությունը` Apple-ը ցանկանում է իր սարքերի օգտատերերին մղել գրանցվել որպես դոնորներ, հստակեցնում է աղբյուրը: Նա հղում է կատարում Apple-ի ղեկավար Թիմ Քուկին, որն ասել է» Հուսով եմ, որ նոր ծրագրային ապահովումը կնպաստի դոնորների պակասի հարցի լուծմանը»: Ըստ Քուկի, որոշումը կայացվել է Apple-ի համահիմնադիր Սթիվ Ջոբսի մահվանից հետո, որը 2009-ին «տանջալի երկար սպասեց լյարդի փոխպատվաստման»: Health հավելվածը նախատեսված է Apple սարքերի օգտատերերի առողջության և ֆիթնեսի մասին տվյալների կառավարման համար: Արդեն աշնանը նոր ծրագրային ապահովումը կհայտնվի բոլոր նրանց մոտ, ում iPhone-ը գրանցված է ԱՄՆ-ում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Կոբախիձեն հրաժարվել է ԱՄՆ այցից` պայմանը «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունման կասեցումն էր ԱՄՆ դեսպանն ասել է, որ Վրաստանի կառավարության ընտրությունը «հեռացրել է երկիրը եվրաատլանտյան ապագայից»։ ԿԳՄՍՆ․ «Վերջին դաս»-ը կազմակերպելիս բացառել դրամահավաքը Վերջին դասը նախատեսված է մայիսի 24-ին և 25-ին ԱԺ պատգամավորները Վաշինգտոնում ԱՄՆ սենատորներին են ներկայացրել ՀՀ-Ադրբեջան խաղաղության գործընթացը Նրանք կարևորել են ԱՄՆ ակտիվ աջակցությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը Քոչարյանի գրասենյակը հերքել է Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին լուրը «Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից»,-ասել է Միկոյանը |