Սոցփաթեթների հանգստի բաղադրիչը 2016-ի համար կգործի 7 հուլիսի 2016 - 16:42 AMT PanARMENIAN.Net - Սոցիալական փաթեթներով առաջարկվող հանգստի բաղադրիչը 2016 թվականի համար գործելու է. այն կասեցվելու միայն 2017 թվականից: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին է հայտարարել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, հայտնում է Aysor.am-ը: «Բաղադրիչն այս տարի գործելու է, բնականաբար: Այս պահի դրությամբ՝ 2017-ի համար միջնաժամկետ ծախսերի ծրագրով այդ մասով ծախսեր նախատեսված չեն», - նշել է նախարարը: Ըստ նախարարի՝ պետբյուջեում սոցփաթեթի հետ կապված միջոցների ծավալը կազմում է 10 մլրդ դրամ, իսկ դրանից օգտվողների թիվը հասնում է 100 հազարի: «Չարաշահումները հետևյալում են. շատ դեպքերում չմատուցված ծառայությունների դիմաց կատարվում են վճարումներ, այդ կարգի խնդիրներ են եղել: Վարչապետի ներկայացրած տեղեկատվությունն ունի օբյեկտիվ հիմք, և ամբողջական պատկերը ներկայացնելուց հետո որոշումը կկայացվի: 2016-ի հետ կապված որևէ խնդիր չկա», - հավելել է նախարարը: Կառավարության հուլիսի 7-ի նիստում որոշվել է կասեցնել սոցփաթեթների հանգստի բաղադրիչը: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստում նշել է, որ սոցիալական փաթեթների՝ հանգստի վերաբերյալ բաղադրիչում չարաշահումները շարունակվել են: Վարչապետն ասել է, որ այդ առումով ֆինանսների նախարարը առաջարկել է ռադիկալ լուծում, ըստ որի՝ 2017-2019 թթ-ի սոցփաթեթում թողնել միայն առողջապահության բաղադրիչի ֆինանսավորումը: «Հարկ է ժամանակավոր կասեցնել միայն հանգստի բաղադրիչը: Այսինքն` մենք առայժմ դա կասեցնում ենք»,-ասել է նա և էկոնոմիկայի նախարարին հանձնարարել սոցիալական փաթեթները լրամշակել և ներկայացնել կառավարության նիստին: Ընթերցեք նաև. Սոցփաթեթների հանգստի բաղադրիչը ժամանակավորապես կկասեցվի. Չարաշահումներ կան Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |